Բաժիններ՝

Վրաստանի նախագահն ստորագրեց Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է վրացական պետության ղեկավարի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան:

«Նախագահը Գախարիայի նշանակման մասին հրամանագիրն ստորագրել է արդեն այսօր: Պաշտոնական մասն, այդպիսով, ավարտված է»,-ասել է Շենգելիան:

Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին վստահություն է հայտնել նոր կառավարությանը՝ Գախարիայի գլխավորությամբ, ինչից հետո, երկրի Սահմանադրության համաձայն, նախագահը երկու օրվա ընթացքում պետք է հրամանագիր ստորագրեր վարչապետի պաշտոնում նրա նշանակման մասին:

Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքի տվյալներով՝ Գախարիան արդեն ձեռնամուխ է վարչապետի իր աշխատանքին եւ ժամանել է այն շենքը, որտեղ գտնվում է կառավարության աշխատակազմը եւ նրա աշխատասենյակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30