Բաժիններ՝

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1600 փախստական

Անցած օրվա ընթացքում ավելի քան 1600 փախստական էՍիրիա վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքից: Այդ մասին ասված է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժերի հսկման ռուսական կենտրոնի տեղեկագրում:

«Անցած օրվա ընթացքում 1612 փախստական է Սիրիայի Արաբական Հանրապետություն վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքից, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 407 մարդ (122 կին, 207 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 1205 մարդ (362 կին, 615 երեխա)»,-ասված է տեղեկագրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս