Ռայիսին շեշտել է նաև, որ «հետ քայլ չի անի Իրանի ժողովրդի իրավունքները վերակենդանացնելու գործում»:
Ոչ ոք չի կարող միայնակ փրկվել համավարակից, ու պատվաստումները մեր ընդհանուր զենքն են
Լրատվամիջոցի տվյալներով, գնդապետ Մամադի Դումբույի ղեկավարած ապստամբ զինվորականների մոտ են նաև այլ բարձրաստիճան անձինք: Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաստատել տեղեկատվությունը:
«2008 թվականին կային արձանագրություններ, հստակ օրակարգ, ներկայումս ամեն ինչ անորոշ է հայ-թուրքական օրակարգում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ օրերս արած մեկնաբանություններին:
Անհայտ անձն Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ հնարավոր մահափորձի ու Գերագույն ռադայի շենքի վրա հնարավոր հարձակման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու իր պատրաստակամությունը, քանի որ երկու երկրների հարաբերություններն անհրաժեշտ է ուղղել, սակայն Կիևի կողմից փոխադարձ քաղաքական կամք չի նկատվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Գվինեայի Հանրապետությունում կիրակի պետական հեղաշրջման փորձ է ձեռնարկվել: Այս մասին հայտնել է Jeune Afrique պորտալը:
Դիմադրության ներկայացուցիչները դուրս է շպրտել «Թալիբան» աֆղանական արմատական շարժման զինյալներին նրանց վերահսկողությունից դուրս գտնվող Փանջշեր նահանգից: Շատ թալիբներ, այդ թվում՝ պակիստանցիներ, գերի են ընկել: Այս մասին հայտարարել է հակաթալիբանյան դիմադրության ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին:
Բաղդադի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով Իրաքի դաշնային ոստիկանության զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի, ևս երեքը վիրավորվել են: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Թալիբան» արմատական շարժումը հրապարակել է ամբողջ Աֆղանստանի տարածքում օդ կրակելու արգելքի վերաբերյալ ձեռնարկ տեղական կառավարման մարմինների ու զինվորականների համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես է եկել ԵՄ-ի կողմից «Թալիբան» շարժման հետ բանակցություններ նախաձեռնելու օգտին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Le Journal du Dimanche թերթում հրապարակված հարցազրույցում:
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժումը ցանկանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ: Այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը՝ Welt am Sonntag թերթում հրապարակված հոդվածում:
Թուրքիայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը», որը հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ է զբաղվում, ենթադրյալ ընտրությունների վերաբերյալ հարցում է անցկացրել, ինչի արդյունքները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության, ինչպես նախագահ Էրդողանի վարկանիշները զգալի անկում են գրանցել:
Միացյալ Նահանգները դիմել է Ֆինլանդիայի իշխանություններին՝ խնդրանքով Աֆղանստանից ընդունել տարբեր խմբեր ներկայացնող փախստականների:
Վերջին 6 տարիների ընթացքում Թուրքիայում 127 նոր բանտեր են գործարկվել։ Իսկ վերջին 16 տարվա ընթացքում բացված նոր բանտերի թիվը կազմում է 228։
Նոր Զելանդիան հայտարարել է սեպտեմբերի 4-ին երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամից գրանցված առաջին մահվան դեպքի մասին:
Շատ դեպքերում մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է հենց դրա վրա՝ մենք պարբերաբար օգնություն ենք խնդրում երկրներից, հետո նեղանում կամ վրդովվում ենք, որ այդ երկրները չեն գալիս օգնության: Բայց պետք է հասկանանք, որ ոչ մի երկիր պարտավոր չէ գալ և տեղում մեր շահերը պաշտպանել: Եթե մեր պետությունը վարում է հակահայկական, թրքամետ, պարտվողական քաղաքականություն, ինչո՞ւ պետք է մնացած երկրները փորձեն այլ բան անել մեր երկրի համար։
Ռուսաստանը սկսում է հրապարակայնորեն դիրքավորվել հայ-թուրքական հնարավոր մերձեցման գործընթացում՝ հիմնավորելով այն կանխատեսումները, որ սա տարածաշրջանի հետպատերազմյան վերադասավորման բաղադրիչներից մեկն է և ամենևին ոչ պատահականորեն սկսված։
«Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին: Մենք այս առումով արդեն բաց հայտարարել ենք: Այս պահին որևէ աշխատանք չի ընթանում` սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս փուլում սահմանզատման ու սահմանազգծման վտանգներին, նշեց՝ խնդիրն այն է, որ սահմանզատում ու սահմանագծում իրականացնելու համար նախ այդ երկրները պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ։
Միացյալ Նահանգները վերսկսել է Աֆղանստանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ծրագրերի ֆինանսավորումը:
Ռուսաստանը մտադիր է Հնդկաստանի հետ համաձայնագիր ստորագրել մոտ ժամանակներս այդ երկրում 7,62 միլիմետրանոց AK-203 ինքնաձիգ արտադրելու վերաբերյալ:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2695 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 83 մարդ, ընդհանուր մահերի թիվը 7732 է:
Ֆրանսիայի հյուսիսում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար:
Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում՝ Օքլենդում ահաբեկչություն իրականացրած անձը Շրի Լանկայի քաղաքացի Ահմեդ Աթհիլ Մոհամեդ Շամսուդինն է եղել:
ՌԴ Պետդումայի ընտրություններում ընտրողների առանձին խմբերի համար վաղաժամկետ արտագնա քվեարկությունը սկսվել է սեպտեմբերի 4-ին՝ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում (Թյուրինգի դաշնային երկրամաս)։
Մասնագետները Քաբուլի միջազգային օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, արդեն առաջիկա օրերին այն կկարողանա ընդունել մի քանի քաղաքացիական չվերթ. Օդանավակայանը կկարողանա հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ ընդունել։
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թեքիրդաղ նահանգի Լյուլեբուրգազ քաղաքի շրջանում գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ զոհվել է։
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում է որակել գրեթե 4 տարի անազատության մեջ գտնվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։