
«Միասնական Ռուսաստանն» ավելի քան 60 տոկոս է ստանում տարածաշրջանների խորհրդարաններում

«Միասնական Ռուսաստան» կուսակցությունն ստանում է մանդատների ավելի քան 60 տոկոսը ՌԴ-ի սուբյեկտների եւ վարչական կենտրոնների օրենսդիր ժողովներում՝ առանց ինքնառաջադրվածների հաշվառման, որոնք կարող են միանալ եդինոռոսների խմբակցություններին: Սեպտեմբերի 9-ին լրագրողներին այդ մասին հայտարարել է կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Մենք զուտ կուսակցականով ստացանք մանդատների ավելի քան 60 տոկոսը … ընտրությունների երկու մակարդակով. օրենսդիր ժողովների եւ վարչական կենտրոնների դումաների գծով՝ 63 տոկոս: Դա արժանի արդյունք է: Եվ դա մաքուր արդյունք է՝ առանց հաշվի առնելու այն միտումը, որը վերջին ընտրազանգվածային ցիկլերով նկատվում էր, երբ ինքնառաջադրվածները հետագայում մտնում էին «Միասնական Ռուսաստանի» խմբակցություն: Եթե հաշվենք այն ինքնառաջադրվածների հետ, ովքեր երեկ ընտրվեցին, ապա «Միասնական Ռուսաստանի» խմբակցությունների միագումար տոկոսը տարածաշրջանային եւ քաղաքային խորհրդարաններում կկազմի ավելի քան 70 տոկոս»,- ասել է Տուրչակը:
Նա նշել է, որ այդ արդյունքն անցյալ տարվա քվեարկության միասնական օրվա արդյունքներից բարձր է 15 տոկոսով: