British Airways-ը հայտարարություն է տարածել
British Airways (BA) խոշորագույն բրիտանական ավիաընկերությունը, որը սեպտեմբերի 9-ին չեղարկել է գրեթե բոլոր չվերթները, պատրաստ է շարունակել բանակցությունները գործադուլավոր օդաչուների հետ: Այդ մասին ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ավիաընկերությունների օդաչուների բրիտանական ասոցիացիան՝ BALPA-ն, որը ներկայացնում Է BA-ի աշխատակիցների շահերը, հայտարարել էր, որ ավիաընկերության օդաչուները սեպտեմբերի 9-ին եւ 10-ին գործադուլ կանցկացնեն՝ իր պահանջների պատասխան չստանալով գործատուից:
Ավիափոխադրողը, որն օրական մոտավորապես 850 չվերթ է կատարում, ափսոսանք է հայտնել գործադուլի կապակցությամբ եւ ուղեւորներից ներողություն խնդրել այն բանի համար, որ հարկադրված է չեղարկել գրեթե բոլոր չվերթները:
«Մենք պատրաստ ենք բանակցությունների վերադառնալ BALPA-ի հետ»,- հավելել են ВА-ում: BA-ի օդաչուներն օգոստոսին հայտարարել էին երեք օր՝ սեպտեմբերի 9-ին, 10-ին եւ 27-ին, գործադուլներ անցկացնելու մտադրության մասին՝ աշխատավարձի հետ կապված դժգոհության առնչությամբ: Գործադուլի մեկ օրն ավիաընկերության վրա կնստի 40 մլն ֆունտ ստեռլինգ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



