Բաժիններ՝

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին կվերադառնա քաղաքականություն

Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար եւ նախկին վարչապետ Իվանե (Վանո) Մերաբիշվիլին մտադիր է ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել այն բանից հետո, երբ կազատվի բանտից: Այդ մասին նրա փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին հայտարարել է «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում։

Մերաբիշվիլին վանդակաճաղերի հետեւում է գտնվում 2013 թվականից՝ Վրաստանում տեղ ունեցած իշխանությունից հետո: Նա պատիժ է կրում մի քանի քրեական գործերով:

Մերաբիշվիլին պետք է ազատ արձակվի 2020 թվականի փետրվարին: «Փետրվարի 20-ին լիովին ավարտվում է Վանո Մերաբիշվիլիի պատժաժամկետը: Նրան չեն կարողանա ավելի երկար պատժաժամկետ տալ, քան նա արդեն կրել է: Ուստի կհամարվի, որ նա արդեն կրել է պատիժը «Իմեդի» հեռուստաընկերության գործով, որի շուրջ գործընթացները մինչ այժմ շարունակվում են դատարանում: Որքան ինձ հայտնի է, պարոն Վանո Մերաբիշվիլին անպայմանորեն կշարունակի քաղաքական ակտիվությունը, բայց որտեղ, ինչպես եւ ում հետ, ես չգիտեմ»,-հայտարարել է Չիվիաշվիլին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30