
Ֆրանսիայում կսկսեն ստուգել օդի որակը բնակարաններում

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս մայրաքաղաքային տարածաշրջանի իշխանությունները պլանավորում են սկսել օդի որակի ստուգումը տեղի բնակիչների բնակարաններում՝ հանուն դրա մաքրության պայքարի ընդգրկուն արշավի շրջանակներում: Սեպտեմբերի 9-ին այդ մասին հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը France 2 հեռուստաալիքի եթերում:
Օդի աղտոտվածություն կա նաեւ բնակարաններում: Խոսքը վերաբերում է աերոզոլներին, կենցաղային քիմիայի արտադրանքին: Անհրաժեշտ է չափել այդ աղտոտվածությունը եւ օդի, որը մենք շնչում ենք, աղտոտվածության ամբողջ մեղքը չդնել գյուղատնտեսությամբ զբաղվողների վրա»,- ընդգծել է նա: Պեկրեսը հավելել է, որ շենքերում գիտական հետազոտությունները կկատարեն Airparif պետական ասոցիացիայի մասնագետները: Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ ստուգումները կսկվեն արդեն այս տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: