Բաժիններ՝

Մոսկվան և Փարիզը կշարունակեն Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման աշխատանքը

 Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագիրը (ԳՀՀԾ) խելամիտ այլընտրանք չունի, Մոսկվան եւ Փարիզը մտադիր են շարունակել համաձայնագրի պահպանանն ուղղված աշխատանքը: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է մամուլի ասուլիսում, որը նվիրված էր երկու երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների «2+2» ձեւաչափով անցկացված բանակցությունների արդյունքներին։

«Պայմանավորվեցինք շարունակել փոխգործակցությունը՝ նպատակ ունենալով պահպանել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագիրը: Երկուստեք համոզված ենք, որ այդ ծրագիրը խելամիտ այլընտրանք չունի,- մենք ողջունում ենք, եւ դա հաստատվել է նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել է երեկ,- մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք Ֆրանսիան, նրա նախագահը ձեռնարկում են այնպիսի պայմանավորվածությունների հասնելու ուղղությամբ, որոնք թույլ կտան ամբողջ ծավալով պահպանել ԳՀՀԾ-ն՝ Իրանի Իսլամական հանրապետության՝ այդ ծրագրում ամրագրված օրինական տնտեսական շահերի ապահովմամբ»,-ասելէ Լավրովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս