Բաժիններ՝

Իրանը հերքել է երկրում գաղտնի միջուկային գործունեության վերաբերյալ հաղորդումները

Թեհրանը հերքում է այն պնդումները, թե Իրանում գաղտնի միջուկային գործունեություն է կատարվում: Այդ մասին հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչությունը:

«(ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնակատարի – խմբ.) այցն (Իրան) ուրեւէ հատուկ օրակարգ չուներ, ինչը կարող էր ցանկանալ (ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական – խմբ.) Բոլթոնը, միեւնույն ժամանակ մենք հերքում ենք գաղտնի միջուկային գործունեության վերաբերյալ բոլոր պնդումները»,- ասված է Twitter-ում ներկայացուչության հաղորդագրության մեջ:

Բոլթոնն ավելի վաղ Twitter-ում գրել է, որ ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրներն անհամբերությամբ տեղեկատվություն են սպասում կազմակերպության ղեկավարի պաշտոնակատար Քոռնել Մերուցեի՝ Իրան ուղեւորության արդյունքների մասին՝ հնարավոր գաղտնի միջուկային նյութերի եւ գործունեության կապակցությամբ:

Բացի դրանից, Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հաղորդել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն ուրանի հետքեր են հայտնաբերել Թեհրանում Իրանի օբյեկտներից մեկում վերցված նմուշներում, որն ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «գաղտնի ատոմային պահեստ» է համարել:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնակատարի այցը կայացել է Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլից մի քանի օր անց, որն սկսվել է սեպտեմբերի 6-ին: Թեհրանը որոշել է սեպտեմբերի 6-ից իրեն չկապել այն սահմանափակումներով, որոնք միջուկային գործարքով նախատեսված են միջուկայն տեխնոլոգիաների ոլորտում հետազոտությունների եւ մշակումների վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30