Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկումը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները հաստատել են Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկման փաստը: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը։

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ստուգման ընթացքում պարզել են, որ անցած կիրակի օրվա դրությամբ Իրանը Նաթանզի միջուկային օբյեկտում «տեղակայել կամ տեղակայում էր» IR-4 տեսակի 22 ցենտրիֆուգ, IR-5 տեսակի մեկ ցենտրիֆուգ, IR-6 տեսակի 30 ցենտրիֆուգ եւ IR-6s տեսակի երեք ցենտրիֆուգ, նշվում է կազմակերպության հայտարարության մեջ: ՄԱԳԱՏԷ-ն նաեւ հայտնում է, թե Իրանն իրեն ծանուցել է, որ մտադիր է տեղակայել կասկադ, որը բաղկացած կլինի IR-4 եւ IR-2m տեսակի 164 ցենտրիֆուգներից:

AFP-ն նշում է, որ նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկումը թույլ կտա Իրանին՝ հարստացված ուրանի պաշարներն ավելացնել մինչեւ այն մակարդակ, որը գերազանցում է աշխարհի տերությունների հետ միջուկային համաձայնագրով` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) թույլատրված մակարդակը, որը կնքվել է 2015 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30