Մոնրեալի Լա Պրերի արվարձանում առավազն 69 մարդ է տուժել 200 ավտոմոբիլի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) հետեւանքով:
Մագադանում փետրվարի 20-ի առավոտյան Ան-2 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել օդաթռիչքարանում վերթիռ կատարելիս, քանի որ չի կարողացել բարձրություն հավաքել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Մագադանի մարզի գլխավոր վարչությունում։ «Ինքնաթիռն ընկել է վերթիռ կատարելիս: Այնտեղ եղել է 14 մարդ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Մարզի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 11 […]
Չինաստանում փետրվարի 20-ի տեղական ժամանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 19-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 74 հազար 576, մահացու ելք է արձանագրվել 2 118 դեպքում, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է ֆրանսիական դպրոցներում օտար լեզուների դասավանդման ծրագրերը, որոնք կազմակերպվում են տվյալ համայնքների կողմից ու չեն վերահսկվում պետության կողմից:
Բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի նախկին ֆրոնտմեն Օզի Օսբոռնն իր No More Tours II («Այլեւս ոչ մի շրջագայություն») շրջագայության ամերիկյան մասը չեղարկել է Պարկինսոնի հիվանդության պատճառով:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Սասեքսի դուքսերին արգելել է Sussex Royal առեւտրանիշն օգտագործել իրենց նախագծերով փող վաստակելու համար:
Sanofi ֆրանսիական դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ զբաղվում է Covid-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիսլավ Սուրկովն ազատվել է Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնից իր իսկ դիմումի համաձայն:
Սիրիայի ժողովուրդն առաջինն է իմացել Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից տասնյակ հազարավոր հայեր արտաքսվել են սիրիական անապատի մահվան դաշտերը։ Տեղի արաբները մեծ թվով հայ որբեր են որդեգրել՝ նրանց մեծացնելով որպես իրենց երեխաներ: Հալեպում, Ռաքքայում, Դեյր Զորում, Դամասկոսում և այլուր տեղի բնակիչները սրտաբաց ընդունեցին ողջ մնացած հայերին։ Հայերը բնակություն հաստատեցին իրենց նոր հայրենիքում, վերակառուցեցին իրենց կյանքը, վերստեղծեցին իրենց մշակութային կառույցները, ներառյալ եկեղեցիները, դպրոցները, կազմակերպությունները և աստիճանաբար բարգավաճեցին։
Փետրվարի 19-ին Եմենի արեւելքում մահափորձ է կատարվել երկրի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարար Մուհամեդ Ալի ալ-Մաքդաշիի նկատմամբ. ականից նրա ավտոմեքենայի պայթելու հետեւանքով պաշտոնյան չի տուժել:
Իրանի կառավարությունը հաստատում է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը:
«Ուկրանիայի միջազգային ավիաուղիների»՝ Թեհրանի մերձակայքում խոցված ինքնաթիռի ինքնագրիչները («սեւ արկղերը») վնասված են:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել է, թե չի հավատում Սիրիայում վատ սցենարին Ռուսաստանի մասնակցությանը, որպիսին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համարել է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը սիրիական Իդլիբում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ուհանի Ութերորդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժում է անցնում, գրել է Beijing News թերթը։
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում է նախնական անալիզի արդյունքներին:
Նոր կորոնավիրուս է հայտնաբերվել եւս 79 մարդու մոտ, որոնք կարանտինի մեջ են գտնվում Diamond Princess ճամփորդանավում, որը փետրվարի 19-ին սկսել են լքել ուղեւորները:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Դեսպան Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ, ներառյալ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց է։ «Թուրքիան ավարտել է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում էինք նախորդ գործողությունների ժամանակ:
Թուրք գրող Ասլը Էրդողանը մտադիր չէ Թուրքիա վերադառնալ։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական «Agence France-Press» լրատվական գործակալության հետ զրույցում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն փետրվարի 19-ին հաստատել է նոր կորոնավիրուսի ախտորոշման եւ բուժման նոր համազգային ստանդարտը:
Սեուլի Բարձրագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բաքին (2008 – 2013 թվականներ) մեղավոր է ճանաչել դրամական միջոցներ յուրացնելու եւ առանձնապես խոշոր չափով կաշառքներ ստանալու մեջ:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը գործուն է:
Մեծ Բրիտանիան կգործարկի ներգաղթյալների մասնագիտական հատկությունների գնահատման նոր համակարգ՝ երկրում օտարերկրյա աշխատուժի մակադարկի բարձրացման համար:
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ղեկավարելու է երկրի Ազգային անվտանգության խորհուրդը:
ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների աջակցության մակարդակով շատ հետ է թողել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի մնացած հավակնորդներին:
Մայրցամաքային Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ավելի քան 19 տոկոսն արդեն ապաքինվել է, մահացել է հիվանդացածների 2,7 տոկոսը, մնացածները բժիշկների հսկողության ներքո են:
Չինաստանում փետրվարի 19-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 18-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 74 հազար 185, մահացու ելք է արձանագրվել 2004 դեպքում, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում երկու թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել վարժական թռիչքներ կատարելիս:
Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկել են Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» նոր ֆիլմի պրեմիերան: