Մյունխենի համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով քննարկումից առաջ դիտարկվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման հնարավորությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) հայտնել է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան կորոնավիրուսի պատճառով 2020 թվականի Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու համար:
«Երբ նմանատիպ բանաձևեր են ընդունվում խորհրդարաններում, դրանք չեն կարող լինել պատահական, այսինքն՝ դրանք չենք կարող դիտարկել ավելի լայն քաղաքական զարգացումներից անկախ, որովհետև, վերջիվերջո, խորհրդարանը ևս ունի իր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականության մեջ իր դերակատարությունը, պարտականությունները»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է թուրքագետ, սիրիահայ լրագրող Սարգիս Գասարճեանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանում ընդունված Ցեղասպանության ճանաչման բանաձևին:
Ճապոնիայի նախարարների կաբինետը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ, փետրվարի 14-ին հավանություն է տվել պահուստային ֆոնդից միջոցների օգտագործմանն այն միջոցառումները ֆինանսավորելու համար, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին:
Անգլիայի Բրիսթոլ քաղաքում հայտնվել է բրիտանացի նկարիչ Բենքսիի գրաֆիտին՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան: Փետրվարի 14-ին գործի լուսանկարը փողոցային նկարիչը զետեղել է Instagram-ի իր էջում։
«Գազպրոմը» 2019 թվականին Թուրքիային գազի մատակարարումները նվազեցրել է 35 տոկոսով՝ մինչեւ 15,510 միլիարդ խորանարդ մետր՝ մեկ տարի առաջվա 23,964 միլիարդ խորնարդ մետրի դիմաց, ինչը հետեւում է Ռուսաստանի գազի հոլդինգի հաշվետվությունից։
2019 թվականի սեպտեմբերի վերջին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Իրանի ներկայացուցիչներն ԱբուԴաբիում գաղտնի բանակցություներ են վարել, որոնց նպատակը եղել է տարածաշրջանի իրադրության կայունացումը:
Անբարենպաստ սցենարի դեպքում նոր տիպի կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի բնակչության մինչեւ երկու երրորդը:
Թուրք գրող Ասլի Էրդողանը եւ նրա երկու գրչակիցները Ստամբուլի դատարանի կողմից արդարացվել են ահաբեկչական կազմակերպությանը ահաբեկչության քարոզչությանը մասնակցության մեղադրանքով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը:
Քսանութ մարդ է փետրվարի 14-ին Չինաստանի Շանհայ քաղաքի հիվանդանոցներից դուրս գրվել նոր կորոնավիրուսից ապաքինվելուց հետո, նրանցից վեցը ցանկություն են հայտնել կամավոր արյուն հանձնել հիվանդներին:
96 տարեկան պացիենտուհին, որը վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով, ապաքինվել եւ փետրվարի 14-ին դուրս է գրվել Չինաստանի Չժեցզյանի նահանգի հիվանդանոցից:
Սաստիկ ծխոտում էառաջացել Զուգդիդ-Թբիլիսի երթուղով երթեւեկող մարդատար գնացքում:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով` Ադրբեջանի ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս:
Ֆրանսիայի Կինեմատոգրաֆի արվեստների եւ տեխնոլոգիաների ակադեմիայի, որը հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի սահմանողն է, գործադիր խորհուրդն ամբողջ կազմով հրաժարական է տվել։
Արդեն ավելի քան 30 երկիր եւ միջազգային չորս կազմակերպություն Չինաստանին օգնություն են ուղարկել երկրին անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների տեսքով, ինչի համար Պեկինն անկեղծորեն շնորհակալ է:
Մյանմայի արեւմուտքում տարրական դպրոցի առնվազն 20 աշակերտներ վերքեր են ստացել կրթական հաստատության շենքի վրա ականանետային արկի ընկնելու հետեւանքով:
Չինաստանի ջանքերը թույլ տվեցին կանխել կորոնավիրուսի տարածումն աշխարհում, ՉԺՀ-ի սահմաններից դուրս վարակումների թիվը չի գերազանցում մեկ տոկոսը: Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վան Ին Գերմանիա կատարած այցի ընթացքում։
Չինաստանում ավելի քան 1,7 հազար բուժաշխատող է վարակվել նոր կորոնավիրուսով, նրանցից վեց մահացել են: Այդ մասին փետրվարի 14-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի ղեկավար Ցզեն Իսինը։
Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում կարատինի մեջ գտնվող Diamond Princess ճամփորդանավից փետրվարի 14-ին տարհանել են 80-ից բարձր տարիքի մարդկանց առաջին խումբը, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով:
Չինաստանում փետրվարի 14-ի տեղական ժամանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին) Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 63 հազար 851, մահացու վախճան է արձանագրվել 1380 դեպքում, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է արգելել վարչակազմի աշխատակիցներին լսելու իր հեռախոսազրույցները մյուս երկրների ղեկավարների հետ:
Չինացի բժիշկները մշակել են 2019-nCov կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման արդյունավետ եղանակ: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի պետական ունեցվածքի վերահսկման եւ կառավարման կոմիտեն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ռուսական ուժերի նշանառության տակ գտնվող Թուրքիայից դեպի Սիրիայի Իդլիբ նահանգ շարժվող ավտոշարասյունը: Տեսանյութը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մերապի հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Ինդոնեզիայի կենտրոնական մասի Ճավա կղզում:
Կորոնավիրուսով ախտահարման առավել մեծ թվով դեպքերը տեղի են ունենում օդա-կաթիլային ճանապարհով: Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը։
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյին Բաթուլգան արգելել է Ցագան Սար (լուսնային տոմարով մոնղոլական Ամանորի) տոնի հետ կապված բոլոր հրապարակային միջոցառումները՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հուշարձանը, որն անցյալ շաբաթ է բացվել Նիսում, ենթարկվել է վանդալների հարձակմանը: