Բաժիններ՝

Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարարի ավտոմեքենան

Փետրվարի 19-ին Եմենի արեւելքում մահափորձ է կատարվել երկրի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարար Մուհամեդ Ալի ալ-Մաքդաշիի նկատմամբ. ականից նրա ավտոմեքենայի պայթելու հետեւանքով պաշտոնյան չի տուժել:

Այդ մասին Twitter սոցիալական ցանցում հայտնել է Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխթար ար-Ռահբին։ «Եմենի պաշտպանության նախարարը փրկվել է արեւելյան ճակատ ուղեւորության ընթացքում նրա ավտոմեքենայի պայթեցմամբ կատարված մահափորձի ժամանակ: Նրան ուղեկցողների թվում կան սպանվածներ եւ վիրավորներ»,- նշել է ար-Ռահբին:

Ինչպես հայտնել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, մահափորձը կատարվել է Մաարիբի նահանգից արեւմուտք ընկած շրջանում, դրա զոհ են դարձել չորս ուղեկցողներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս