
Միջուկային գործարքը դեռևս գործուն է. Իրանի նախագահ

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը գործուն է: Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է կառավարության փետրվարի 19-ի նիստում։
«Այն, որ միջազգային դատարանը որոշում է ընդունում ԱՄՆ-ի դեմ եւ նրան ասում է, որ պատժամիջոցները սխալ են, ցույց է տալիս, որ այդ գործարքը դեռեւս գործուն է: Վախն այն իրադրության համար, որին մի քանի ամսից կբերի միջուկային գործարքը, վկայում է, որ համաձայնագիրը գործուն է»,- ասել է Ռոհանին, որի ելույթը ցուցադրվել է իրանական հեռուստատեսությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: