Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք
Նոր կորոնավիրուս է հայտնաբերվել եւս 79 մարդու մոտ, որոնք կարանտինի մեջ են գտնվում Diamond Princess ճամփորդանավում, որը փետրվարի 19-ին սկսել են լքել ուղեւորները: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը։
Այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Diamond Princess նավի վրա, որը գտնվում է Իոկոհամա ճապոնական քաղաքի նավահանգստում, հասել է 621-ի: Նոր հիվանդների քաղաքացիությունը ներկայում չի ճշտվում: Փետրվարի 19-ին ավելի վաղ նավից հեռացել է շուրջ 500 մարդ, որոնք երկշաբաթյա կարանտինի մեջ են եղել, եւ որոնց մոտ չի հայտնաբերվել կորոնավիրուս: Այս առաջին խմբում էին նաեւ ՌԴ-ի երկու քաղաքացուհիներ:
Ճապոնիայի իշխանություններն անալիզներ են վերցրել նավի վրա գտնվող բոլոր ուղեւորներից ու անձնակազմի անդամներից: Այդ անալիզների արդյունքների ստացման համեմատ կազմվում են այն մարդկանց ցուցակները, որոնք կարող են հեռանալ նավից: Խոսքը վերաբերվում է այն ուղեւորներին, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, եւ որոնք երկշաբաթյա կարանտինի մեջ են գտնվել ճամփորդանավում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: