Բաժիններ՝

Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը գերազանցել է 74,5 հազարը

Չինաստանում փետրվարի 20-ի տեղական ժամանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 19-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 74 հազար 576, մահացու ելք է արձանագրվել 2 118 դեպքում, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 394-ով, մահացու դեպքերինը՝ 114-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 108 մարդ:

Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց է անցնում 56,3 հազար մարդ, ավելի քան 11,86 հազար հիվանդի վիճակը գնահատվում է՝ ծանր: Միեւնույն ժամանակ, ավելի քան 16 հազար մարդ ապաքինվել է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս