Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է երկու հազարը

Չինաստանում փետրվարի 19-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 18-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 74 հազար 185, մահացու ելք է արձանագրվել 2004 դեպքում, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։

Անցած 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 1749-ով, մահացու դեպքերինը՝ 136-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 132 մարդ:
Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց է անցնում 57,8 հազար մարդ, ավելի քան 11,9 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր:
Միեւնույն ժամանակ, ավելի քան 14,7 հազար մարդ ապաքինվել է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից:

Մայրցամաքային մասից դուրս Չինաստանի տարածքներում գրանցված է հիվանդության 94 դեպք. Հոնկոնգում՝ 62 (մահացու ելքի մեկ եւ առողջացածների չորս դեպքով), Տայվանում՝ 22 (մահվան մեկ դեպք, երկուսն առողջացել են), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս