Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ. ԵԱՀԿ-ն՝ Կասպրշիկի ու Արցախի «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ հանդիպման մասին. tert.am

Դեսպան Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ, ներառյալ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:

Tert.am-ը գրավոր կարգով պարզաբանում էր խնդրել հրապարակման մասին, թե արդյոք հանդիպում եղե՞լ է ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, կողմերի հավասարության պահպանության սկզբունքից ելնելով ինչ հանդիպում է նախատեսված Արցախում՝ և ում հետ, կամ նախատեսվա՞ծ է, թե ոչ համարժեք հանդիպում և ի՞նչ նշանակություն ունեն այդ հանդիպումները հակամարտության կարգավորման համար:

Այդ հարցերին ի պատասխան, ԵԱՀԿ-ից հայտնել են հետևյալը.«Դեսպան Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ, ներառյալ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ: Նա իր դիտարկումների վերաբերյալ տեղեկություն է տրամադրում ԵԱՀԿ նախագահությանը և Մինսկի խմբին: Սա և նրա կողմից իրականացվող մնացած գործողություններն ընդունվում և աջակցություն են ստանում: Դեսպան Կասպրշիկը կշարունակի ճանապարհորդել ամբողջ տարածաշրջանում՝ իր մանդատին համապատասխան՝ նպատակ ունենալով աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս