Բաժիններ՝

Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը

Իրանի կառավարությունը հաստատում է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնե է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին։

«Մի քանի րոպե առաջ առողջապահության նախարարը՝ վկայակոչելով գերատեսչության մասնագետների զեկույցը, հայտնեց, որ Կումում կորոնավիրուսով վարակման կասկածի երկու դեպքում դրական ախտորոշում է եղել»,- գրել է Ռաբիին Twitter-ում:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում էր նախնական անալիզի արդյունքներին: «Կատարվել է ուղարկված նմուշների սկզբնական անալիզ՝ ստուգելու նոր կորոնավիրուսով վարակումը: Երկու դեպքում անալիզը դրական արդյունք է տվել»,- ասել էր առողջապահության նախարարության ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս