Անկարայում և Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց է։ «Թուրքիան ավարտել է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում էինք նախորդ գործողությունների ժամանակ:
Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց է: Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը»,-ասել է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ:
Էրդողանի խոսքով՝ «չնայած Իդլիբի շուրջ բանակցությունների շարունակմանը, Թուրքիան եւ ՌԴ-ն «դեռեւս հեռու են այդ թեմայի շուրջ համաձայնության հասնելուց»: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: