Բաժիններ՝

Իրանում հայտարարել են, որ խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը» վնասված են

«Ուկրանիայի միջազգային ավիաուղիների»՝ Թեհրանի մերձակայքում խոցված ինքնաթիռի ինքնագրիչները («սեւ արկղերը») վնասված են: Այդ մասին հայտնել է Իրանի IRNA պաշտոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամիին։

«Պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին փետրվարի 19-ին ասել է, որ Իրանի պաշտպանական արդյունաբերությանը խնդրել են օգնել նորոգելու ուկրաինական ավիահանրանավի լրջորեն վնասված «սեւ արկղերը»…Նորոգումից հետո «սեւ արկղերը» կվերծանվեն, հավելել է Խաթամին»,- ասված է փետրվարի 19-ին IRNA-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829