Բաժիններ՝

Ուհանում ևս մեկ հիվանդանոցի գլխավոր բժիշկ է վարակվել կորոնավիրուսով

Ուհանի Ութերորդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժում է անցնում, գրել է Beijing News թերթը։

Ավելի վաղ Ցանցում հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ Ութերորդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վան Պինը հիվանդացել է նոր տիպի կորոնավիրուսի հարցուցած թոքաբորբով եւ ներկայում օրհասական վիճակում գտնվում է «Ցինինտան» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում, նրա կյանքը փրկելու համար արյան պլազմա է պահանջվում:

Ութերորդ հիվանդանոցում հրատարակությանը հավաստել են, որ հիմնարկության գլխավոր բժիշկն իրոք վարակվել է կորոնավիրուսով եւ բուժում է անցնում:

Փետրվարի 18-ին ավելի վաղ հայտնի է դարձել Ուհանում եւս մեկ հիվանդանոցի՝ «Ուչան» հուսպիտալի գլխավոր բժշկի մահվան մասին: Լյու Չժիմինը 51 տարեկան էր, նա դարձել է Չինաստանում բժշկական հիմնարկության առաջին ղեկավարը, որը մահացել է կորոնավիրուսից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս