
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սուրկովի հրաժարականը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիսլավ Սուրկովն ազատվել է Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնից իր իսկ դիմումի համաձայն:
Նա հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սուրկովի հետ:
«Նրանք հանդիպել են, և Սուրկովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն», – ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովն ընդգծել է՝ կասկած չկա, որ «Սուրկովի երկար տարիների փորձը և նրա տաղանդը կգտնեն կիրառում»:
Փետրվարի 18-ին Պուտինը հրամանագիր է ստորագրել Սուրկովին նախագահի օգնականի պաշտոնից ազատելու վերաբերյալ: