70 մարդ է տուժել ավելի քան 200 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով
Մոնրեալի Լա Պրերի արվարձանում առավազն 69 մարդ է տուժել 200 ավտոմոբիլի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) հետեւանքով: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը։
Վթարը տեղի է ունեցել արագընթացիկ խճուղիներից մեկում ձյունահողմի պատճառով վատ տեսանելիության պայմաններում: Ոստիկանության տվյալներով՝ առնվազն երկու մարդ գտնվում է օրհասական վիճակում: Վթարի վայրից դուրս է բերվել 150 մարդ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ են հայտնվել, մասնավորապես, ավելի քան 10 բեռնատար, մեկ բենզատար, ինչպես նաեւ երթուղային եւ դպրոցական ավտոբուսներ, որոնցում մարդիկ են եղել: Նախնական գնահատմամբ՝ շուրջ 50 ավտոմոբիլ ենթակա չէ վերականգնման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: