Դոհայում հանդիպել են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դոհայում «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովի արտգործնախարարների նիստի շրջանակում հանդիպում է ունեցել իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դոհայում կայացած հանդիպմանը, որին մասնակցում են բազմաթիվ երկրների արտգործնախարարներ, քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, ինչպես նաև Իսրայելի կողմից Գազայի հատվածի դեմ իրականացվող հարձակումները։

Հատուկ քննարկման առարկ է դարձել այդ հարձակումների հետևանքով տարածաշրջանում ստեղծված հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 9-ին Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների դեմ իրականացված մահափորձը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930