BBC-ն նշում է, որ 5000 երեխայից մեկը ծնվում է միտոքոնդրիալ հիվանդությամբ։ Երեք մարդու ԴՆԹ-ով երեխաներ լույս աշխարհ բերելու մեթոդը մշակվել է Նյուքասլի համալսարանի գիտնականների կողմից 2015 թվականին։ Մեծ Բրիտանիան աշխարհի առաջին երկիրն է, որ օրենքներ է ընդունել այս մեթոդը կիրառելու համար։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել 2024-ի ծնելիության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2024-ին Թուրքիայում լույս աշխարհ է եկել 937.555 երեխա։ Նշվում է, որ այդ ցուցանիշը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է։ Այլ կերպ ասած՝ ծնելիության գործակիցը 2024-ին կազմել է 1.48, ինչը զգալիորեն ցածր է բնակչության ինքնավերարտադրության համար անհրաժեշտ 2.1 շեմից։
Մենք ողջունում ենք ՀՀ արտաքին հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդմամբ՝ օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել։
Ենթադրվում է, որ այն կարմիր մոլորակի մակերևույթից պոկվել է աստերոիդի հարվածից հետո, ինչի հետևանքով երկնաքարի մի մասը վերածվել է ապակու։
Ուկրաինան առաջիկա շաբաթներին և ամիսներին կստանա բրիտանական և գերմանական պաշտպանական արդյունաբերության հետ համագործակցությամբ արտադրված հեռահար զենքի համակարգեր։
Նիկոլ Փաշինյանն այլևս «վեր չի թռնում» «միջանցք» բառից, ինչպես 2023 թվականի մայիսին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, երբ բանավեճ բռնկվեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շուրջ իր և Իլհամ Ալիևի միջև։
Մաքսային անցակետի պաշտոնական կայքում նշված է, որ ճանապարհը փակ է եղանակային պայմանների պատճառով, և որ այս պահին հերթում կա 2543 մեքենա։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները անընդունելի են և սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար։
ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատանը բողոքի նոտա է հղվել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ղարաբաղը պետք չէր, Սյունիքը պետք չէ, մարդիկ շարունակում են ուտել-խմել ռեստորաններում, թքած ունեն՝ ինչ է կատարվում Հայաստանի հետ, միանգամից ամբողջ ՀՀ-ն ծախեք, այդ փողը վերցնենք, կիսվենք, գնանք Գլենդել, Ռոստով կամ Սոչի: 5000 էթնիկ խումբ կա աշխարհում, 193 պետություն, այսինքն՝ ամեն էթնիկ խումբ չպետք է պետություն ունենա: Որևէ ուրիշ երկրի պարտադրե՞լ են, որ նա արտապատվիրակի իր տարածքի մի մասը»:
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 15-ին, Եվրոպական սահմանապահ ծառայության աջակցությամբ, Լեհաստանից արտաքսվել է 40 մարդ՝ 27 Վրաստանի և 13 Մոլդովայի քաղաքացիներ։
Եվրամիությունը լուրջ հետընթաց է տեսնում Վրաստանում և քննարկում այդ առնչությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ անայցագիր ռեժիմի կասեցումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։
«Սամվել Կարապետյանի կալանավորումն այն բանի հետևանքն է, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանը համարում է թշնամի։ Կարապետյանի կալանավորումը տեղի է ունեցել Փաշինյանի ուղիղ հրահանգով։ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ էլ Կարապետյանին կապեց Ռուսաստանի հետ՝ իր արտահայտություններով ցույց տալով, որ Կարապետյանի կալանավորումն ուղիղ իր հրահանգով է կատարվել։ Դրանով Փաշինյանը նաև փաստեց՝ Հայաստանում դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության ենթակայության ու հրահանգման տակ»:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու բանակի հրամանատարները խոստացել են վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած հնարավոր ագրեսիայի։
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս Կիևին իրենց զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։
Հուլիսի 16-ին հրավիրած ասուլիսի ժամանակ 168.am-ը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով, որ 2020 թվականից նա անընդհատ զիջումների է գնում՝ սկսած Արցախից, իսկ ի՞նչ է զիջել Ալիևը: Փաշինյանն այս հարցադրմանն ի պատասխան՝ ասել է.
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Թբիլիսիում՝ վրաց-թուրքական բիզնես ֆորումի շրջանակներում, հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։
Սիրիայում կառավարական և ռազմական օբյեկտների վրա Իսրայելի զանգվածային հարձակումների հրաման արձակելուց մեկ օր անց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակի օգտագործել ռազմական միջոցներ Սիրիայում իր երկու «կարմիր գծերը» պահպանելու համար, հաղորդում է Times of Israel-ը։
Իսրայելը կշարունակի Դամասկոսից հարավ գտնվող տարածքում ապառազմականացման իր քաղաքականությունը և թույլ չի տա, որ սիրիական իշխանություններն ու խմբավորումները վնասեն տեղի դրուզներին։
Սյունիքի շուրջ Փաշինյանի ձեռքով սեղմվող օղակը, որ փաթեթավորվում է «outsourcing»՝ արտապատվիրակում անվան ներքո, պատմության մեջ ոչ առաջին, ոչ էլ վերջին փորձն է՝ ինքնիշխանության հաշվին բավարարել տարբեր գերտերությունների շահերը։
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 17-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում սպանվել է 29 պաղեստինցի, որոնցից 23-ը՝ Գազա քաղաքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Ծրագիր, որը շարունակում է «բարեհաջող» տապալված մնալ, այն դեպքում, երբ կարող էր աշխատել դեռևս գրեթե 8-9 տարի առաջ և լինել Հայաստանի ոչ միայն՝ տնտեսական ամրության, այլ նաև՝ անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ՝ լինելով արևմտյան աշխարհի հետ Հայաստանի փոխադարձ շահերի ամուր հանգույցներից մեկը:
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է նորանշանակ վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի գլխավորությամբ նախարարների կաբինետի թարմացված կազմը: Քվեարկության արդյունքում մի շարք նախարարություններ ստացել են նոր ղեկավարներ: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։
Հուլիսի 17-ին ավելի վաղ Գերագույն ռադան Յուլյա Սվիրիդենկոյին նշանակել էր վարչապետ՝ 262 կողմ ձայնով։
Զախարովան մեկնաբանեց Փաշինյանի բրյուսելյան հանդիպումների ընթացքում տրված եվրոպական խոստումները
Մայրաքաղաք Իսլամաբադին մոտ գտնվող Ռավալպինդի քաղաքի իշխանությունները մարդկանց տանը պահելու նպատակով հուլիսի 17-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր, իսկ քաղաքով անցնող գետի ափին ապրողներին խնդրել են տարհանվել։
«Ժողովուրդը թող մտածի, որ վաղը-մյուս օրը փախստական է դառնալու ու տեղ չի ունենալու գնալու։ Եթե արցախահայերը բռնի տեղահանվեցին ու եկան Հայաստան, այստեղից հայերն ո՞ւր են գնալու, այլ հայրենիք կա՞, որ գնան. չկա: Լավ, այս մարդիկ չե՞ն տեսնում՝ ինչ է կատարվում ամբողջ տարածաշրջանում, ինչ ահավոր պատերազմ է Գազայի հատվածում, Սիրիայի տարածքում, այս ժողովրդին չեմ հասկանում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Դրանից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հայտարարի ֆորումի արդյունքները, ուրվագծի հաջորդ գագաթնաժողովի անցկացման հեռանկարները և առաջադրանքներ սահմանի կողմերի համար, որոնք նրանք պետք է փորձեն լուծել մինչև հաջորդ ընդլայնված հանդիպումը։
Հունիսի 15-ին ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ էր սահմանել 8 ֆիզիկական և 1 իրավաբանական անձանց նկատմամբ Իրանի տարածքից դուրս, սակայն Իրանի պետական մարմինների անունից մարդու իրավունքների խախտումների համար։