Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում կազմակերպված իֆթարի (Ռամազան/ ռամադան տոնի ընթացքում ծոմից դուրս գալու երեկոյան ընթրիք) արարողության շրջանակներում հանդիպել է կրոնական փոքրամասնությունների հետ։
Իֆթարին մասնակցել են 21 փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Միջոցառման ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիայի տարածքը քաղաքակրթությունների հանդիպման վայր է, որտեղ տարբեր հավատքներ միաձուլվել են, և որտեղ նույն փողոցում գտնվող մզկիթները, եկեղեցիներն ու սինագոգները ներդաշնակորեն համադրվում են միմյանց։
Պոլսի պատրիարքարանի էջից էլ տեղեկանում ենք. «Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը 10 Մարտ 2026, Երեքշաբթի, մասնակցութիւն բերաւ Թուրքիոյ Հանրապետութեան Նախագահ Վսեմ. Ռեճեփ Թայյիպ Էրտողանի, Անգարայի Նախագահական համալիրին մէջ սարքած իֆթարի սեղանին՝ ուղեկցութեամբ Արժ. Տ. Թէոդիկ Քհնյ. Չեթինքայայի։



