Թուրքիայում կարգելվի մեկանգամյա պլաստիկ իրերի օգտագործումը
Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարարությունը հայտնել է, որ մշակվում է օրենքի նախագիծ, որով կարգելվի մեկանգամյա պլաստիկ իրերի օգտագործումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրենքի նախագիծը համապատասխանում է Եվրամիության (ԵՄ) չափորոշիչներին։
Նախատեսվում է դադարեցնել մեկանգամյա օգտագործման պլաստիկ պատառաքաղների, դանակների, գդալների, փայտիկների և ափսեների օգտագործումը: Նշվում է, որ որոշ պլաստիկ ապրանքների վրա արգելքը կգործի սեպտեմբերի 1-ից սկսած, իսկ մյուսների վրա՝ 2027-ի սկզբից։
Մասնագետները նշում են, որ դրանց կիրառման վրա արգելք սահմանելը կնվազեցնի պլաստիկ թափոնների շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և կբարձրացնի էկոլոգիապես մաքուր արտադրանքի օգտագործումը: Ըստ նրանց՝ պլաստիկի փոխարեն ավելի տարածված կդառնան ապակուց, ճենապակուց, փայտից և ստվարաթղթից պատրաստված իրերի կիրառումը:
Այս օրենքի նախագծով նախատեսվում է կանխել տարեկան մոտ 1.5 մլն տոննա ածխաթթու գազի համարժեք արտանետում:



