Փաշինյանն իր ասուլիսով ու բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Հակաարցախյան հիստերիա՝ այլևս բացահայտ։ ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելու համար Նիկոլ Փաշինյանի ցուցումով աշխատանքից հեռացվել է Ցեղասպանության թանգարանի տնօրենը, իսկ պատարագում հնչող Արցախի Հանրապետությունը, ըստ Փաշինյանի, պատերազմի կոչ է։ Դիվային մտքեր և մոգոնված բացատրություններ։

Դժվար է պատկերացնել, թե Ալիևը տեղյա՞կ է գրքի կամ Պատարագում հնչող Արցախի Հանրապետության մասին։ Փաշինյանն իր ասուլիսով ու բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին։ Սա կոչվում է արտաքին քաղաքականություն։

«Մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ է», հարցնում է Փաշինյանը։ Դուք ինքնագործ խմբակ եք։ «Արցախը եղել է, կա ու կլինի», Բաքվի բանտից հայտարարել էր Ռուբեն Վարդանյանը։ Արցախը մենք ենք, մեր սրտերում է և մեզ հետ»։

Տեսանյութեր

Լրահոս