Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշումը ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կընդունեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի ժամանակ:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կունենա նոր միգրացիոն համակարգ՝ հիմնված միգրանտների պրոֆեսիոնալ մակարդակի վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ներկայացնելով Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, անտեսում է Շոտլանդիայի կառավարության կարծիքը, վարչապետը պետք է դադարեցնի փաստաթղթի ընդունման գործընթացը եւ վերադառնա Եվրամիության հետ բանակցություններին:
Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կսկսվի նոյեմբերի 26-ին Աֆղանստանում՝ «Վճռորոշ աջակցություն» խաղաղապահ առաքելությանը մասնակցող վրացի զինվորականների քվեարկությամբ:
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը կպնդի, որ մահապատժի դատապարտվեն սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության մեղավորները:
Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ Brexit-ի պայմանների շուրջ գործարքի նախագիծը Մեծ Բրիտանիային աննախադեպ պայմաններ է ապահովում Եվրամիության հետ հետագա համագործակցության համար:
Նոյեմբերի 15-ի առավոտյան առնվազն յոթ մարդ է տուժել Միլանի մետրոյում այն բանից հետո, երբ գնացքը կտրուկ արգելակել է:
Ռուսաստանի նախագահը ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերի թվում նշել Է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-III (ՌՀՍ-III) եւ ՄՓՀՀՊ պայմանագրերի ճակատագիրը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ընդհանուր առմամբ 255 F-35 կործանիչներ է պատվիրել Lockheed Martin կորպորացիային, որոնք պետք է մատակարարվեն մինչեւ 2023 թվականի մարտ ամիսը:
Թուրքական «Yeni mesaj» ազգայնական թերթի սյունակագիր, վերլուծաբան Յուսուֆ Քարաջան «ԱՄՆ-ի հայկական խաղը Թուրքիայի հետ» հոդվածում պնդել է, որ սիրիական հակամարտության հետևանքով Թուրքիա եկած սիրիացի փախստականների շարքերում բազմաթիվ լրտեսներ կարող են լինել:
Brexit-ի գործերի բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել, հայտարարելով, որ չի կարող պաշտպանել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջարկվող գործարքի նախագիծը:
Այս տարեշրջանում առաջին ձյունն է տեղացել Տաբախմելայում եւ Ցխնեթիում՝ Թբիլիսիի արվարձանում:
Բրիտանիայի՝ Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Շեյլեշ Վարան նոյեմբերի 15-ին երկրի կառավարության ղեկավար Թերեզա Մեյին խնդրագիր է ներկայացրել պաշտոնաթողության մասին։
Թուրքիայի հարավում՝ Մերսին նահանգի Անամուռ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ժամանել է Ավստրալիայի Դարվին քաղաք, որպեսզի առաջին անգամ ներողություն խնդրի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի հոծախումբ ռմբակոծումների համար:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նոյեմբերի 15-ին հայտարարել է, որ Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի համաձայնեցման աշխատանքի ավարտին նվիրված ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը պետք է տեղի ունենա նոյեմբերի 25-ին։
«Ապրիլին հաջողվեց կասեցնել լայնածավալ հարձակումը, քանի որ միջազգային հանրությունը Ալիևին մի քանի օր ժամանակ էր տվել իր տարածքային հարցերը լուծելու համար, ինչը նա չկարողացավ կատարել։ Դրանից հետո նրան ստիպեցին զինադադար կնքել»,- armdaily.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Դավիթ Շահնազարյան՝ հավելելով, թե նախկին իշխանությունների հասցերին տարածքային կորուստների մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ներկայիս իշխանությունները թող խոսեն վերջին մի քանի ամիսների կորուստների մասին։
Միրա Ռիքարդելը՝ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջին տեղակալը, հեռանում է Սպիտակ տնից եւ այլ պաշտոն կզբաղեցնի վարչակազմում:
Բրյուսելը եւ Լոնդոնը հայտարարել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանագրի նախագծի համաձայնեցման մասին, որը տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ի լույս 30-ի կեսգիշերին:
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը պատմականորեն դաշնակիցներ են, բայց լինել դաշնակից չի նշանակում վասալ լինել:
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) հանրային կապերի շենքի տանիքից մի քաղաքացի փորձել է իրեն ցած նետել և ինքնասպան լինել:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհի զոհերի թիվը 48-ից հասել է 56-ի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին «պատասխան ընդունելությամբ» ընդունել է Ադրբեջանում Բելառուսի դեսպանին: Ասպիսով, Լուկաշենկոն ու Ալիեւը փոխադարձաբար ընդունելով միմյանց դեսպաններին՝ անասելի շռայլությամբ հավատարմության երդումներ են տվել միմյանց, սակայն նրանց միավորողը չի եղել միայն դա:
«Այս փուլում ամեն ինչ հասկանալի չի եղել, սխալներ ևս եղել են, դժգոհություններ Հայաստանի ներսում ևս կան: Գուցե դրանք պայմանավորված են այն փուլով, որում Հայաստանն էր, ՀՀ իշխանությունների փորձի բացակայությամբ»:
Բահրեյնում բացվել է Bahrain International Airshow 2018 (BIAS) միջազգային ավիացիոն ցուցահանդեսը:
Թուրքիան անարդյունավետ է օգտագործում այն միջոցները, որոնք Եվրամիությունը տրամադրում է սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար։ Նման եզրակացության է եկել «Եվրոպական աուդիտորական պալատը» և այդ մասին զեկույց հրապարակել։
Ուկրաինայի նախկին վարչապետ եւ «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն նախագահական վարկանիշի առաջատարն է:
Թուրքիայում վերջին շաբաթվա ընթացքում սոցցանցերում կատարած գրառումների պատճառով քրեական հետապնդման է ենթարկվել 180-ից ավելի քաղաքացի:
2018 թ. նոյեմբերի 6-ին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունները զգալիորեն կսահմանափակեն նախագահ Թրամփի կողմից Միացյալ Նահանգների ղեկավարումը որպես բռնապետություն:
ԵԱՀԿ Մինսկի Խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանում սպասվող ընտրությունների և հնարավոր փոփոխությունների մասին հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» գործակալությանը: