Wikileaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգը փորձել է ինքնասպանություն գործել
Wikileaks-ի նախկին իրազեկիչ Չելսի Մենինգը, որը գտնվում է քննչական մեկուսարանում, փորձել է ինքնասպանություն գործել: Այդ մասին մարտի 12-ին հայտնել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով նրա փաստաբաններին։ «Միջադեպը համապատասխան ձեւով կարգավորվել է մեր պրոֆեսիոնալ անձնակազմի կոմից, միսս Մենինգին վտանգ չի սպառնում»,- ասել է շերիֆը։
Փաստաբանների խոսքով՝ Մենինգը հոսպիտալացված է: Ինչպես հայտնել է նախկին իրազեկչի գործակալ Էնդի Ստեփանյանը, չնայած այն բանին, որ Մենինգը շուրջ մեկ տարի գտնվում է բանտարկության մեջ, նա մինչ այժմ հրաժարվում է մասնակցել հետաքննությանը, որը կատարվում է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ՝ նրան համարելով «չափազանց խոցելի չարաշահումների տեսակետից»: Մենինգը կալանավորվել է 2019 վականի գարնանը մեծ ժյուրիին ցուցմունքներ տալուց հրաժարվելու համար:
Այն ժամանակ դատավորը որոշել է, որ Մենինգը կարող է բանտարկության մեջ լինել մինչեւ 18 ամիս: Բրեդլի Մենինգը ռազմական վերլուծաբան էր ԱՄՆ-ի բանակում: Նա 2010 թվականին ձերբակալվել է Wikileaks-ին գաղտնի կառավարական եւ ռազմական փաստաթղթեր տալու համար: Դրանց հրապարակումն ամերիկյան բանակը ներկայացրել է անբարենպաստ լույսով: Արդյունքում Մենինգը ստացել է 35 տարվա բանտային պատիժ, բայց յոթ տարին լրանալուց հետո նրան ներում է շնորհել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման: Բանտում Մենինգը հայտարարել է սեռը փոխելու որոշման մասին եւ խնդրել իրեն կոչել Չելսի իգական անվամբ: Ավելի վաղ Մենինգն արդեն փորձել է ինքնասպան լինել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: