Բաժիններ՝

Հուբեյի նահանգում, չհաշված Ուհանը. արդեն ութերորդ օրն է, ինչ COVID-19-ի նոր դեպքեր չկան

Չինաստանի Հուբեյի նահանգում, հաշվի չառնելով դրա վարչական կենտրոն Ուհանը, որը համարվում է երկրում COVID-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը, ութերորդ օրն անընդմեջ վարակման նոր դեպքեր չեն արձանագրվում: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալները։

Ընդամենը Չինաստանում, մարտի 13-ի առավոտվա դրությամբ, մեկ օրվում արձանագրվել է մահվան յոթ դեպք COVID-19-ի հարուցած թոքաբորբից (Ուհանում՝ վեց), եւ հայտնաբերվել է ութ նոր հիվանդացած, հայտնել է կոմիտեն: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ Չինաստանը բարելավումների է հասել համաճարակի տարածումը կանխելու գործում, վերականգնվում են արտադրությունը եւ բնակչության բնականոն կյանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս