Թոմ Հենքսն իր երկրպագուներին է դիմել կորոնավիրուսով վարակվելուց հետո
Դերասան Թոմ Հենքսն առաջին անգամ իր երկրպագուներին է դիմել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ կորոնավիրուսով նրա վարակվելու մասին։ Նա ընդգծել է, որ կնոջ հետ միասին գտնվում է մեկուսացման մեջ, որպեսզի վիրուսը չփոխանցի շրջապատողներին: Նրա խոսքով՝ Ավստրալիայի բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում իրենց:
Արտիստը հորդորել է բաժանորդներին՝ հետեւել մասնագետների խորհուրդներին, հոգ տանել միմյանց մասին եւ պահպանել դրական տրամադրություն: «Հիշեք, որ, չնայած բոլոր ընթացիկ իրադարձություններին, բեյսբոլում լաց չեն լինում»,-գրել է նա Instagram-ում: Թոմ Հենքսը եւ իր կինը՝ Ռիտա Ուիլսոնը, կորոնավիրուսով վարակվել են Ավստրալիա ուղեւորության ժամանակ: Թոմ Հենքսը հանդիսատեսներին հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Մեծը», «Ֆորեսթ Համփ», «Փրկել շարքային Ռայանին», «Վտարակը», «Հուդզոնի հրաշքը» կինոնկարները եւ շատ ուրիշներ: 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբայան Հենքսին հանձնել է Ազատության նախագահական մեդալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: