Բաժիններ՝

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք է հայտնաբերվել

Ադրբեջանի չորս քաղաքացու մոտ, որոնք վերադարձել են Իրանից եւ Իտալիայից, նոր կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը:

«Ներկայում նրանք տեղավորված են հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Հիվանդների վիճակը գնահատվում է որպես նորմալ, կատարվում են բուժման համապատասխան միջոցառումներ»,-նշվում է հաղորդագրության մեջ: Այդպիսով՝ ներկայում հանրապետության հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 15 մարդ: Նրանցից 13-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկական՝ Ռուսաստանի եւ Գերմանիայի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031