Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 220 հազարը։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ վարակվել է 225 հազար 381 մարդ, մահացածների թիվը 9 հազար 276 է, ապաքինվել է 85 հազար 831 անձ։
Թուրքիայի Ադանա քաղաքում մոտ 10.000 մարդու sms հաղորդագրություն էր ուղարկվել նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված, որում նշված է եղել. «Ձեր տեստի արդյունքը դրական է»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ուկրաինայում մարտի 19-ի դրությամբ նոր կորոնավիրուսի վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 16 է:
Կանադայում մարտի 18-ի ժամը 21:00-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 690 է:
«Խորը ցավով հայտնում եմ, որ մենք ունենք կորոնավիրուսային վարակից առաջին կորուստը։ Մահացել է 78-ամյա կին, ում մոտ թոքաբորբը բարդացել էր ծանր հիվանդություններով` երկրորդային տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ և հիպերտոնիա։ Նրա շրջապատը հսկողության ներքո է, բարդացումներ չկան»,- ասել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 1 դեպք:
Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն համարվող Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ մարտի 18-ին վարակվածության նոր դեպք չի արձանագրվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին մասնակցել է կորոնավիրուսի թեմայով Անկարայի Չանքայա պալատում տեղի ունեցած պաշտոնյաների ժողովին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Իտալիայում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքի ջուրը նկատելիորեն պարզվել է:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, «Լիվերպուլը» փակում է ռեստորանը, ակումբի խանութները Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, ինչպես նաև թանգարանը: Չեն անցկացվելու նաև «Էնֆիլդի» շրջագայությունները: Ինչպես նշվել է, այդ միջոցներն ուժի մեջ կլինեն մարտի 18-ից ապրիլի 4-ը:
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մակարյանը դարձել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ:
Ի աջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի` Արաբական Միացյալ Էմիրություններն Իրան է ուղարկել օգնության երկու ինքնաթիռներ, որոնք տեղափոխել են բժշկական և այլ սարքավորումներ:
Պորտուգալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 450-ի։
Ղազախստանի նախագահին կից արտակարգ դրությունն ապահովող պետական հանձնաժողովը որոշում է կայացրել մարտի 19-ից կարանտինային ռեժիմ սահմանել Նուր-Սուլթանում և Ալմաթիում:
Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսն ու նրա կինը՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնը դուրս են գրվել հիվանդանոցից:
Չնայած Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենայի տարածած տեղեկատվության, թե իբր երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ընդամենը 29 է և, ըստ այդմ, խուճապի մատնվելու պատճառ չկա, իրականությունը լրիվ այլ բանի մասին է վկայում:
Brent մակնիշի նավթի 2020 թվականի մայիսի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում արագացրել է անկումը եւ հասել բարելի դիմաց 30,43 դոլարի նշագծին, ինչը 10,1 տոկոսով ցածր է նախորդ առեւտրաշրջանի փակման մակարդակից:
Amazon-ը երկու շաբաթով դադարեցրել է «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները Նոր Զելանդիայում:
Չնայած դատարկ փողոցներին ու սահմանված անվտանգության խիստ կանոններին՝ իտալացիները փորձում են պահպանել զգոնությունը:
Մարոկոյի Մուհամեդ 6-րդ թագավորը կառավարությանը ցուցում է տվել ձեռնամուխ լինել անհապաղ 10 մլրդ դիրհամ (մոտավորապես 1 մլրդ դոլար) ծավալով հատուկ ֆոնդի ստեղծմանը, որը նախատեսված կլինի երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար:
Նյու Յորքում կորոնավիրուսի տարածման պատճառով մարտի 17-ից կfփակվեն բոլոր գիշերային ակումբները, կինոթատրոնները եւ համերգասրահները, ռեստորանները կաշխատեն միայն սննդի ուղարկման համար:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Միացյալ Նահանգների տարածքում նոր կորոնավիրուսի տարածումը համեմատել է երկրի վրա հարձակման հետ:
Կորոնավիրուսի բռնկումը Մեծ Բրիտանիայում կարող է տեւել մինչեւ հաջորդ տարվա գարուն եւ հոսպիտալացում կարող է պահանջվել Միացյալ ագավորության 7,9 մլն քաղաքացիների:
Եվրոպական միությունը մոտ ժամանակներում պատրաստվում է արգելել օտարերկրացիների ճանապարհորդությունները միության սահմաններում` կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար:
Իտալիայում կորոնավիրուսի համաճարակն աննախադեպ արտակարգ իրադրություն է երկրի ողջ հետպատերազմյան պատմության ընթացքում, բայց վիրուսի տարածման առավելակետին, գիտնականների կարծիքով, դեռեւս չենք հասել, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
Կորոնավիրուսից պաշտպանության համար պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը փորձնական դեղաչափը կստանա մարտի 16-ին, հաղորդել է AP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի աղբյուր:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 30-ով եւ հասել 93-ի:
Եգիպտոսը դադարեցնում է ավիահաղորդակցությունը մարտի 19-ից մինչեւ 31-ը: Այդ մասին մարտի 16-ին Կահիրեում հայտնել է կառավարության ղեկավար Մուստաֆա Մադբուլին:
Ֆիլիպինների Սենատում մեծամասնության առաջնորդ Խուան Միգել Զուբիրին հայտնել է, որ իր անալիզի արդյունքները կորոնավիրուսի առկայություն են ցույց տվել օրգանիզմում:
Ռումինիայի նախագահ Քլաուս Յոհաննիսը մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն է մտցրել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: