Բաժիններ՝

Ղազախստանում հայտնել են կորոնավիրուսի առաջին երկու դեպքի մասին

Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքի մասին: Հիվանդացել է երկու մարդ, որոնք Գերմանիայից հայրենիք էին ժամանել մարտի 9-ին եւ 12-ին: Այդ մասին հայտարարել է նախարար Ելժան Բիրտանովը։

Երկուսն է մեկուսացված են Ալմա-Աթիի ինֆեկցիոն հիվանդանոցում, մինչ այդ նրանցից մեկը տնային կարանտինի մեջ էր: Շնչուղիների հիվանդության կլինիկական ախտանշաններ նրանց մոտ չկան, նրանք իրենց լավ են զգում: Պարզվել է, որ նրանք շփվել են 85 մարդու հետ, ի հայտ են բերվել նաեւ այն մարդիկ, որոնք թռչում էին նրանց հետ նույն չվերթով, նրանցից 12-ին ուղարկել են կարանտին: Մարտի 13-ին ավելի վաղ Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հանդես է եկել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների եւ բնակչությանն ու տնտեսությանը օգնելու վերաբերյալ մեծ հայտարարությամբ:

Մասնավորապես, նա արգելել է պետական ծառայողների արտասահմանյան գործուղումները, արգելել է զանգվածային միջոցառումները, հավաստիացրել է, որ երկրում պարենամթերքի եւ դեղամիջոցների պաշարները բավարար են եւ աժիոտաժային պահանջարկ առաջացնելու կարիք չկա: Մարտի 16-ից երկրի դպրոցներում հայտարարված են արտահերթ արձակուրդներ: Մարտի 8-ից Ղազախստանը սահմանափակել է Հարավային Կորեայի, Չինաստանի եւ Իրանի քաղաքացիների մուտքը երկիր: Մարտի 12-ին հայտնի է դարձել, որ Ղազախստանում կչեղարկեն Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս