![](/banners/BeFunky-design.jpg)
Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իսպանիայում գերազանցել է 4200-ը
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/1008505.jpg)
Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իսպանիայում մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով, ախտորոշվել է վարակման 4209 դեպք, 120 մարդ մահացել է: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարությունը։
Մարտի 12-ին առողջապահության նախարարությունը հայտնել էր շուրջ 3 հազար վարակվածների եւ 84 մահացածների մասին:
Ամենածանր իրադրությունը Մադրիդում է. մարտի 13-ին դրույթամբ՝ գրեթե 2 հազար վարակված: Ապաքինվել է 89 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: