Բուլղարիայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարում կորոնավիրուսի պատճառով
Բուլղարիայի խորհրդարանը հավանություն է տվել կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով մարտի 13-ից մինչեւ ապրիլի 13-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն, որն առաջարկել էր երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը: Այդ մասին հայտնել է Sofia Globe հրատարակությունը։
Արտակարգ դրության ռեժիմի հարցը խորհրդարանի քվեարկությանն էր դրվել նախօրյակին երկրի կառավարության արտահերթ խորհրդակցությունից հետո: Ինչպես նշում է հրատարակությունը, Բուլղարիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել է, որ այդ միջոցը երկրին անհրաժեշտ է, քանի որ շատ մարդիկ չեն պահպանում կարանտինային ռեժիմը: Մինչ այժմ Բուլղարիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 դեպք, պացիենտներից մեկը մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: