Կորոնավիրուսի բռնկման պատճառով Էվերեստը փակ է լինելու արշավախմբերի համար
Կորոնավիրուսի բռնկման պատճառով Էվերեստը փակ է լինելու արշավախմբերի համար: BBC-ն տեղեկացնում է, որ Նեպալի կառավարությունը հայտարարել է, որ լեռնագնացության թույլտվությունը չեղարկվում է մարտի 14-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում: Չինաստանը նույնպես չեղարկել է լեռնագնացություններն ու արշավները:
Նեպալի լրատվամիջոցները նշում են, որ երկիրը տարեկան 4 մլն դոլար է ստանում Էվերեստի լեռնագնացության, արշավների թույլտվության համար:
Երկրի ղեկավարությունը հորդորում է Նեպալ ժամանողներին 14 օր մնալ տանը, սահմանափակել շփումները:
Նեպալ լեռնագնացներ հիմնականում գնում են ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից: