
Չինաստանում ռոբոտ են մշակել կորոնավիրուսի քսուք վերցնելու համար

Չինաստանում հայտնվել է խելացի ռոբոտ, որը կարողանում է կոկորդից քսուք վերցնել նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար, մշակումը կարող է նվազեցնել վարակման ռիսկը բուժաշխատողների շրջանում: Այդ մասին հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում։
«Չինաստանում մշակել են խելացի ռոբոտ կոկորդից քսուք վերցնելու համար: Նորույթը կոչված է օգնելու կորոնավիրուսային վարակի ախտորոշման եւ բուժաշխատողների շրջանում վարակման ռիսկի նվազեցման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռոբոտը բաղկացած է օձաձեւ մեխանիկական ձեռքից, երկոսպնյակ ներդիտակից, տվյալների անհաղորդալար հաղորդման սարքավորանքից եւ ինտերակտիվ տերմինալից, ճշտվում է կայքում: Քսուքը վերցնելու ժամանակ բուժանձնակազմն ստիպված է լինում գտնվելու պացիենտի հետ սերտ շփման մեջ, ինչը մեծացնում է վարակման վտանգը: Մշակողները համոզված են, որ նոր ռոբոտը թույլ կտա բուժաշխատողներին պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: