Վրաստանում կարանտինային հայտարարված Բոլնիսի և Մարնեուլիի շրջանների մուտքերում երկրի զինված ուժերի արևելյան հրամանատարությունը ներքին գործերի նախարարության հետ միասին ստեղծել է հսկիչ-անցագրային կետեր:
Ստամբուլի հայկական «Լույս» ինտերներային հեռուստաալիքը ևս միացել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում անցկացվող «Մնա տանը» արշավին: Այս համատեքստում հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակել է Ստամբուլի Ֆերիքյոյ/Ֆերիգյուղ շրջանի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում մարտի 23-ին տեղի ունեցած կիրակնօրյա պատարագը:
Պոլսի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը կորոնավիրուսի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ներհամայնքային զորակցության աշխատանքների մասին։ Որոշում է կայացվել Թուրքիայում Հայկական հիմնադրամների միության հովանու ներքո աշխատանքներ իրականացնել յուրաքանչյուր թաղամասում, մասնավորապես տարեցների և կարիքավորների համար։ Ստորև ներկայացված է հիշյալ հաղորդագրությունը․
Նորվեգիան հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ:
Մոլդովան բժշկական օգնություն կստանա Չինաստանից և Ռուսաստանից:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝COVID-19-ով հիվանդների թիվը 339 հազար 530 է:
Եվրոպական տարածաշրջանում կորոնավիրուսով ամենամեծ թվով վարակվածներն Իտալիայում են՝ 53 հազար 578, Իսպանիայում՝ 24 հազար 926 և Գերմանիայում՝ 21 հազար 463։
2019թ․ Թուրքիայի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 17 մլրդ 912 մլն դոլար։ Դրանից 9 մլրդ 300 միլիոնը կազմել է արտահանումը, 8 մլրդ 612 միլիոնը՝ ներմուծումը։
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա):
Թուրքիայի բնակչության շրջանում ծեր/տարեց բնակչության (65 և ավել տարիք ունեցող) տեսակարար կշիռն աստիճանաբար ավելանում է: Ըստ Թուրքիայի վիճծառայության հրապարակված տվյալների՝ վերջին 5 տարվա ընթացքում երկրի ծեր բնակչության թիվն ավելացել է 21.9%-ով.
Գերմանացի վիրուսաբան Ջոնաս Շմիդտ-Շանասիտը նախազգուշացնում է, որ համաշխարհային ֆուտբոլում դադարը կարող է հետաձգվել մինչև տարեվերջ:
Եթե վերջում լինի այն, ինչ չենք ուզում, և ԱՄՆ-ը չփոխի իր այդ կեցվածքը, ապա, այո՛, կարող ենք արձանագրել, որ հայ-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան այն չէ:
Հայաստանը Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ համագործակցությամբ կարողացել է ապահովել, որ բացառության կարգով Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված ՀՀ քաղաքացիներ տեղափոխվեն Հայաստան` Վրաստանի տարածքով:
«Արցախին տրվող աջակցությունը կրճատելու ԱՄՆ Կառավարության որոշման հիմքում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ են»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե ԱՄՆ կառավարությունը որոշել է կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 287 հազարը:
Ղրղզստանը, նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, երկրում արտակարգ դրություն է հայտարարում:
Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ (տեղական ժամանակով) հասել է 3983-ի:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին: aliq.ge-ի փոխանցմամբ՝ ի պատասխան լրագրողների հարցերին՝ ասել է Գախարիան՝ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում, որի ժամանակ խոսվել է նաև երկրում արտակարգ դրությունհայտարարելու մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում երեք հաջորդական գրառումներ է հրապարակել նոր կորոնավիրուսի պայմաններում առողջ կենսակերպի կանոններ՝ տանը մնացող մարդկանց համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարտի 20-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 15 հազար 219 է:
Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն:
Լոս Անջելեսում «Փասադենա» հիվանդանոցում մահացել է ազգությամբ հայ 34-ամյա երիտասարդ, նրա մոտ մեկ շաբաթ առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս:
«Ես չեմ կիսում այն հիմնավորումը, թե ականազերծման աշխատանքներին տրվող ֆինանսավորումը դադարեցվում է, որովհետև ականներն այլևս հանված են: Այդ դեպքում կֆինանսավորեին այլ ծրագիր, եթե ունենային ցանկություն: Օրինակ՝ ժամանակին ֆինանսավորեցին Ստեփանակերտը խմելու ջրով ապահովելու ծրագիրը, հետևաբար՝ հիմա էլ կարող էին գումարն այլ մարդասիրական ծրագրերի ուղղել, ինչը, սակայն, չարեցին»:
Չինաստանում կորոնավիրուսի հաստստված դեպքերի թիվը հասել է 81008-ի:
Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 276 հազարը:
Հարավային Կոերայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 8799-ի:
Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ է սահմանել:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները: