Լոնդոնի բորսայում Brent և WTI նավթի գներն աճել են 3 տոկոսով

Լոնդոնի ICE սակարանում մարտի 13-ին կայացած սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները բարձրանում են մարտի 12-ի զգալի անկումից հետո, երբ Brent-ի արժեքն իջավ ավելի քան 9 տոկոսով, իսկ WTI-ինը՝ 6,4 տոկոսով։

Առեւտրական հարթակի տվյալների համաձայն՝ Brent մակնիշի նավթի մայիսյան ապառնագրի արժեքը գերազանցել է բարելի դիմաց 34 դոլարը: Աճի առավելակետին գինը հասել է բարելի դիմաց մինչեւ 34,17 դոլար, ինչը 2,9 տոկոսով ավելի է նախորդ փակման գնի նկատմամբ:

Սակայն Երեւանի ժամանակով 9:35-ի դրությամբ նավթը դանադաղեցրել է աճը բարելի դիմաց մինչեւ 33,91 դոլար (+2,1 տոկոս): WTI նավթի ապառնագրի արժեքը մի պահ հասել է բարելի դիմաց 32,53 դոլարի (+3,3 տոկոս): Այժմ այդ տեսակի նավթի գնանշումները գտնվում են մեկ բարելի դիմաց 32,3 դոլարի նշագծին (աճը՝ 2,6 տոկոս), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս