Բաժիններ՝

ՉԺՀ-ից բժիշկներ են ժամանել Իտալիա՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում

ՉԺՀ-ից բուժաշխատողների բրիգադ է ժամանել Հռոմ՝ իտալացի գործընկերներին օգնություն ցուցաբերելու կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործում: Այդ մասին մարտի 13-ին հայտնել են չինական ԶԼՄ-ները։

Շանհայից ինքնաթիռով ժամանած խումբը բաղկացած է ինը մարդուց, այն ձեւավորվել է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի եւ Կարմիր խաչի չինական ընկերության կողմից:
Չինաստանի մասնագետներն իրենց հետ բերել են բժշկական եւ պաշտպանիչ անհրաժեշտ նյութեր, ընդամենը 30 տոննայից ավելի:

ԶԼՄ-ները նշում են, որ ավելի վաղ չին բուժաշխատողները ժամանել էին Իրան եւ Իրաք՝ օգնություն ցուցաբերելու ինֆեկցիան հաղթահարելու գործում:
Իտալիայում մարտի 12-ի երեկոյի դրությամբ հաշվում էր Covid-19 կորոնավիրուսով ավելի քան 15 հազար ախտահարված եւ հազարից ավելի մահացած, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031