Բաժիններ՝

Իրանն ԱՄՀ-ից 5 միլիարդ դոլար է խնդրել կորոնավիրուսի պատճառով

Իրանի իշխանությունները դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ խնդրելով հինգ միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին։

«Մարտի վեցին ես նամակ եմ գրել ԱՄՀ-ի ղեկավար Քրիստալին Գեորգիեւային՝ խնդրելով գործարկել մոտավորապես 5 միլիարդ դոլար գումարի արագ ֆինանսավորման գործիքը՝ հաշվի առնելով մեր երկրում կորոնավիրուսի ընդգրկուն տարածումը եւ կանխարգելման հետագա լուրջ միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ (կորոնավիրուսի բռնկման) տնտեսական հետեւանքներին դիմակայելը»,- գրել է Հեմաթին Instagram-ում: Իրանի կենտրոնական բանկի ղեկավարի՝ ԱՄՀ-ին դիմելու վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել է նաեւ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Ավելի վաղ Համաշխարհային բանկի խումբը (Արժույթի միջազգային հիմնադրամ եւ Համաշխարհային բանկ) հայտնել էր այն երկրներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, որոնց տնտեսությունը ենթարկվել է կորոնավիրուսի բռնկման հետեւանքներին: Իրանում փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, գրանցված է հիվանդության 9 հազար դեպք, 354-ը՝ մահվան ելքով, ավելի քան 2,9 հազար մարդ ապաքինվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս