Թուրքիայի դեմ 2019թ. 1-ին եռամսյակում կատարվել է 1.2 մլն կիբեռ հարձակում
Թուրքիան Միջին արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի ամենաշատ կիբեռ հարձակումների ենթարկվող երկիրն է: Տվյալները հրապարակվել են համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության կողմից Հարավաֆրիկյան Հանրապետությունում կազմակերպված «Cyber Security Weekend» միջոցառման ժամանակ:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
2019-ի առաջին եռամսյակում Թուրքիայում տեղի ունեցած կիբեռ հարձակումների թիվն անցել է 1.2 միլիոնը: Վերոնշյալ տարածաշրջանի երկրներում ինտերնետից օգտվողների 27.3 տոկոսը ենթարկվել է ինտերնետային սպառնալիքների:
«Կասպերսկի Լաբորատորիա» վերլուծությունների խմբի ղեկավարի տեղակալ Սերգեյ Նովիկովը նշել է, որ 2018-ին կիբեռ հարձակումները 2017-ի համեմատ կրկնակի աճել են՝ 1 միլիարդից հասնելով 2 միլիարդի:
«Աշխարհում բոլոր կիբեռ հարձակումների 92 տոկոսը կատարվում են 10 երկրից, քանի որ համացանցի ենթակառուցվածքներն ու սերվերներն այդ երկրներում են գտնվում: Միջին արևելքում, Թուրքիայում ու Աֆրիկայում ծրագրային ապահովումներն ավելի թույլ են»,- նշել է Նովիկովը: