Բաժիններ՝

Ուկրաինան առանց անվտանգության երաշխիքների չի ստորագրի հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ Կիևն առանց անվտանգության երաշխիքների չի ստորագրի հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը։ Այս մասին նա հայտարարել է հեռուստամարաթոնի եթերում՝ ընդգծելով, որ համաձայնագրի 10-րդ կետում ամրագրված են անվտանգության երաշխիքները։

Ուկրաինայի վարչապետի խոսքով՝ Ուկրաինան և ԱՄՆ-ն արդեն պատրաստել են տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը, որը հայտնի է որպես «Ընդերքի մասին համաձայնագիր»։ Փաստաթուղթը նախնական պայմանագիր է Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ։

«Մենք չենք դիտարկում առանց անվտանգության երաշխիքների որևէ համաձայնագրի ստորագրում։ Այս համաձայնագիրը ուղղակիորեն կապված է անվտանգության երաշխիքների հետ։ Ոչ Ուկրաինայի նախագահը, ոչ էլ կառավարությունը չեն դիտարկի դրա ստորագրումը առանց այդ բաղադրիչի»,– շեշտել է Շմիգալը։

Ուկրաինայի վարչապետը հավելել է, որ համաձայնագրի հիմքում դրված են երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի ճարտարապետության վրա հիմնված տնտեսական կայունության և անվտանգության ամրապնդման կոնկրետ քայլեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս