Բաժիններ՝

Սյունիքի մարզում 51-ամյա իրանցի վարորդի «MAZ» բեռնատարը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 51-ամյա Ալի Զարեիազևկը իր վարած «MAZ» մակնիշի բեռնատարով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ կցորդիչին ամրացված կոնտեյները կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728