
Պեսկովը բացատրել է, թե ինչու Պուտինը Զելենսկուն չի շնորհավորել Հաղթանակի օրվա առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի ընտրված նախագահ Զելենսկուն շնորհավորանք չի ուղարկել Հաղթանակի օրվա առթիվ, որը նա ավանդաբար հղում է ԱՊՀ-ի երկրներին ղեկավարներին, որովհետեւ նա դեռեւս պաշտոնապես չի ստանձնել պաշտոնը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ուկրաինայի ընտրված նախագահը դեռեւս չի ստանձնել իր պաշտոնը, պետության ղեկավարը (Պյոտր) Պորոշենկոն է»,-ասել է Պեսկովը: «Դուք գիտեք, որ ավելի վաղ էլ, նախորդ տարիներին, Պուտինը Պորոշենկոյին չէր շնորհավորում»,-հիշեցրել է նա:
Մայիսի 8-ին ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին ու քաղաքացիներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի ժողվուրդներին Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 74-րդ տարեդարձի կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: