«Բացեցի հեռախոսս, համարների ցանկի վերջում նորից գտա համարը` «Գեղամյաններ». զանգեցի, զանգս տեղ չհասավ…»

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«ԶԱՆԳԸ

Կենտրոնի աղմուկից փրկող մեծ պատուհանի մոտ նստած աշխատակցուհին հարցնում է.

– Մի հատ էլ տան հեռախոսի համար ասե՛ք:

Նայում եմ հեռախոսիս մեջ ու թելադրում թվերը`

– +374 4775….:

– Էս Լոռո՞ւ կոդն ա:

– Ո´չ, Քաշաթաղի:

– Դա ո՞ր մարզում է:

– Արցախում է:

– Բայց սա չի գործում, չէ՞:

– Ո´չ:

– Իսկ ինչո՞ւ եք պահել:

– Իսկ դուք կարո՞ղ եք տան համարը ջնջել:

Լռեցինք:

Ստորագրեցի ու դուրս եկա:

Բացեցի հեռախոսս, համարների ցանկի վերջում նորից գտա համարը` «Գեղամյաններ»:

Զանգեցի:

Զանգս տեղ չհասավ:

Գուցե այս մի զանգս հասնի շատերին»:

Տեսանյութեր

Լրահոս