
Lockheed Martin-ը ցուցադրել է F-35C կործանիչը՝ HAWC հիպերձայնային թեւավոր հրթիռով

F-35C Lightning II հինգերորդ սերնդի տախտակամածային կործանիչը կստանա երկու հիպերձայնային թեւավոր հրթիռ, որն ստեղծվել է HAWC (Hypersonic Air-breathing Weapon Concept) ծրագրի շրջանակներում: Այդ մասին գրել է The Drive-ը:
Հրթիռով կործանիչի համապատասխան նկարը ցուցադրել է Lockheed Martin մշակող ընկերությունը: HAWC-երը պետք է պատրաստ լինեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Համապատասխան հրթիռը, գրում է հրատարակությունը, կզարգացնի մինչեւ Մախի տասը թիվ արագություն: Մեկ F-35C-ն կկարողանա ստանալ երկու միավոր HAWC, որոնցից յուրաքանչյուրը կկախվի կործանիչի թեւերի տակ:
Այս հիպերձայնային զենքը նաեւ կարող են ստանալ ամերիկյան այլ կործանիչներ: HAWC ծրագրի ֆինանսավորումն այն պարտավորագրի շրջանակներում, որն անցյալ տարվա ապրիլին կնքվել է Պենտագոնի եւ Lockheed Martin ընկերության միջեւ, կազմում է 928 միլիոն դոլար:
New Lockheed concept shows Navy F-35C externally armed with hypersonic cruise missiles:https://t.co/a4wkPKhlwy
— The War Zone (@thewarzonewire) May 7, 2019